Գլխավոր » Society, TOP, Ազգային պետական գործիչներ, Լրահոս

Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք` չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ. Գարեգին Նժդեհ

Սեպտեմբեր 17, 2023թ. 01:40

Հայ կինը: Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցով`հայությունը: Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև, որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը:

Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:

Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը: Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մայիսը` սրբությունները մեր ցեղի:

Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք` չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Հատված «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքից


Դիտել Society, TOP, Ազգային պետական գործիչներ, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն