Գլխավոր » Politics, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքակության վեկտորը. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2023թ. 11:51

Մենք ուշադիր հետեւում ենք մեզ առնչվող բոլոր հայտարարություններին եւ ըստ անհրաժեշտության արձագանքում ենք եւ կարձագանքենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արեւմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի», արդյոք հանդիպումներում ԱՄՆ-ն այս մտադրության մասին խոսել է:

«ՀՀ արտաքին  քաղաքականությունը թափանցիկ է եւ ես չեմ կարծում, թե նման ձեւակերպումները տեղին են: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ  արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի: Հետեւաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է եւ կողմնլշվում է, ելնում է  ՀՀ պօետական շահերից»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը «քշում է ռուսներին» Արեւմուտքի աջակցությամբ, վարչապետն ասաց. «Ես նախընտրում եմ մեկնաբանել իմ գործընկերների հայտարարությունները: Ես ելնում են ՌԴ նախագահի հայտարարություններից, մնացածը աշխատանքային գործընթացներ են:

Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ բարեկամական էր որակել Հայաստանի քայլերը, Փաշինյանն արձագանքեց. «ՌԴ ղեկավարն ասաց, որ Հայաստանի հետ խնդիրներ չկան եւ Հայաստանի վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»:

Փաշինյանն ասաց, թե ինչ է գրել Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել , այն ինչը ներկայացրել եմ այս տարվա ընթացքում 7 թե 8 հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հրապարակային եւ աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում: Ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Այո, այդ գրագրությունը գաղտնի է, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրանց բովանդակությունը»,-ասաց նա:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի հետ փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ուզում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, ոչ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե  եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ Հայաստանը համարում է, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին, եւ Հայաստանը դա կստորագրեր:

«Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար», ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն  ու կհասնեն խնդրի լուծմանը:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ  հումանիտար  ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է  ունենում խաղաղ գործընթացի վրա: Կարծում եմ`  մենք ահագին ժամանակ ենք կորցնում ու կորցրել  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով, այդ ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք  ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման  վրա,  այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան  կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր. «Ես դա միշտ պետք է հնարավոր համարեմ, որովհետեւ ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր» Որքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է կոնկրետ մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Ես հնարավոր համարում եմ, որովհետեւ հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի: Մենք աշխատում ենք այս իրավիճակի փոփոխության վրա, Լաչինի միջանցքի բացման վրա, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման վրա, Ստեփանակերտ-Բաքու հնարավորության վրա: ԻՄ աշխատանքն է ամեն ինչ անել դա հնարավոր դարձնելու համար եւ ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է եւ մենք պետք է դա անենք»:

«Դա միակ  գաղափարը չէ». Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ առաջարկել են եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ՝ կապված Արցախի իրավիճակի հետ, իր մասնակցությամբ, ինչպես նաև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի, արդյո՞ք Հայաստանն  առաջարկը ստացել է և կասնակցի՞, թե՞ ոչ։

Փաշինյանի խոսքով, խնդիրն այն է, որ դա միակ  գաղափարը չէ, որպեսզի վերաբերմունք արտահայտի։

«Կարծում եմ՝ մենք ամբողջության մեջ պետք է նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը։

Վստահ չեմ, որ Բաքվում իրական քաղաքական կամք կա Ստեփանակերտի հետ այդ երկխոսությունն իրականացնելու. Փաշինյան

Ես գիտեմ, որ շատ միջազգային գործընկերներ աշխատում են այդ թեմաների վրա եւ նաեւ դա է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հորդորում է Ստեփանակերտին գնալ Բաքվի հետ երկխոսության, բայց արդյոք միջազգային մեխանիզմի գործարկմամբ նման երկխոսության հարցում որեւէ տեղաշարժ կա, թե ոչ:

«Նաեւ դա է պատճառը, որ ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին եւ նաեւ հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորն ուղղված է նաեւ բաքվին, որովհետեւ հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ բաքվի կողմից այդ ցանկությունը  լիարժեք արտահայտվում է: Պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց օրինակ, երբ որ մի քանի անգամ նախանշված հանդիպումները  տեղի չեն ունեցել եւ ես փորձել եմ հասկանալ այդ թվում մեղադրանքները Ստեփանակերտին ուղղված, որ նրանք են տապալել, ձախողել հանդիպումը, փորձել եմ գործնականում մանրամասներով հասկանալ,  տեսել եմ, որ օրինակ, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաեւ իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքը եւ Աղդամի (Ակնայի) ճանապարհը միաժամանակ բացելու վերաբերյալ առաջարկներին, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք, որ մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետեւ մենք ենք ստորագրել նաեւ Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ»:


Դիտել Politics, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն