Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Լրահոս, Ով է թուրքը

Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է

Սեպտեմբեր 17, 2023թ. 13:03

Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայով: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը նշել է. «Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:

Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա ու մարսում:

Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով և ոչինչ ավելին:

Դե խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո՞ Ուկրաինան չէ, որ առանց իրար հերթ տալու օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն:

Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը սակայն չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը:


Դիտել NKR, TOP, Ադրբեջան, Արցախ 24, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն