Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի նախագահը հանդիպել է պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

Սեպտեմբեր 18, 2023թ. 20:34

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերը:


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն