Գլխավոր » Politics, TOP, Լրահոս

Եթե Հայկ Մարությանը պատրաստ է համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, ապա ՔՊ-ական է

Սեպտեմբեր 19, 2023թ. 10:56

Հայկոյի հետընտրական մոտիվացիոն վարքագիծը կարելի է պայմանավորել կիսհաղթանակի էյֆորիայով, բայց եթե ավելի լուրջ փորձենք հասկանալ նրա երեկվա ելույթը, ապա բազում հարցեր են առաջանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես.

  1. Եթե Հայկոն դեմ է իշխանափոխության օրակարգին, ապա պատրաստ է պաշտոնավարել 5 տարի:
       2.  Եթե պատրաստ է պաշտոնավարել 5 տարի, ապա ստիպված է համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ:
       3.  Եթե պատրաստ է համագործակցել ՔՊ-ական իշխանության հետ, ապա ՔՊ-ական է:
    Հայկոն չի կարող չգիտակցել այս պարզ քաղաքական ալգորիթմը, հակառակ պարագայում նա չի կարող պաշտոնավարել ոչ միայն 5 տարի, այլև՝ 5 շաբաթ. Մամիկոն Ասլանյանը վկա:
    Չշտապենք քլնգել, հույս ունենանք, որ խելքի կգա»։

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ, քաղաքական ուժերին առաջարկելով իրեն ընտրել քաղաքապետ, սակայն որեւէ կոալիցիա չկազմել, քանի որ այդ քաղաքական ուժերն իրար հետ ունեն տարաձայնություններ: Երկրորդ տարբերակն այն է, որ ավագանու նիստին քվորում չապահովեն եւ գնան նոր ընտրությունների:


Դիտել Politics, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն