Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետեւեն պատժամիջոցներ. Ռասմուսեն
Սեպտեմբեր 19, 2023թ. 17:48
Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե հրաժարվեն, պետք է հետեւեն պատժամիջոցներ։
Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- ընդգծեց նա։












