Գլխավոր » Լրահոս

Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից․ Պեսկով

Սեպտեմբեր 19, 2023թ. 18:28

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ, գրում է Коммерсант-ը։

Նրա խոսքով, այժմ գլխավորը տարածաշրջանում մարդկանց անվտանգությունն ապահովելն է և «Ադրբեջանին ու Հայաստանին համոզել հրաժարվել ուժային մեթոդներից և սկսել բանակցությունները»։

«Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կապի մեջ ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ։ Մեր զինվորականներն աշխատում են կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ​​հուն վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կարգավորման լավագույն հիմքը համարում է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ փաստաթղթերը։ «Մենք կոչ ենք անում բոլորին հետևել այդ փաստաթղթերի դրույթներին, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, նկատի ունենալով 1991 թվականի դրությամբ հայկական կողմի կողմից Ադրբեջանի տարածքի ճանաչման փաստը»,- հավելել է Պեսկովը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն