Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, Զինված ուժեր, Լրահոս

Ռազմական գործողություններն ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի բոլոր միջոցներով. ԱԺ պատգմավոր

Սեպտեմբեր 19, 2023թ. 18:55

Կատարվողը տեղային մարտերը որևէ ձևով չենք կարող համարել, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը, Արցախի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ադրբեջանական զինանոցի գրեթե բոլոր միջոցների կիրառմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց ընթացող ինքնաբուխ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմն իր խնդիրները լուծելուց որևէ բանի առաջ կանգ չի առնում:

«Սրանք միջազգային որևէ դերակատարի համար, որոնք Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախի հարցով բանակցային գործընթացում ներգրավված են եղել, որևէ մեկի համար նորություն չի եղել: Պետք է արձանագրել, որ միջազգային միջազգային հիմնական դերակատարները, որևէ կանխարգելիչ քայլ չեն արել ադրբեջանին հետ կանգնեցնելու պատերազմի գնալու գործողություններից և այս պահին էլ ընթացող ինտենսիվ մարտերը ցույց են տալիս, որ պատերազմի մեկնարկից հետո էլ որևէ բավարար միջազգային ջանք փաստացի չի գործադրվել»,-հայտարարեց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը  Արցախում խլացրել է նաև տեղեկատվության միջոցները և Արցախից տեղեկություններ դժվարությամբ են գալիս:

Նա հայտնեց որ ադրբաջանական զինուժն առաջնագծի մեկ տասնյակ ուղղություններով փորձել է մխրճվել Արցախի տարածք, բայց այն իրենց չի հաջողվել:

Հայտնելով որ շրջափակման պայմաններում Արցախում դժվար է պաշտպանությունն իրականացնել՝ Աբրահամյանն ասաց. «Այս պայմաններում Հայաստանում պետք է լինի մի իշխանություն, որը կատարի պատմականորեն ստանձնած իր պարտականությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Արցախի քաղաքական և անվտանգային պարտավորություններից հրաժարվելը կանաչ լուս է եղել Ադրբեջանի համար իր խնդիրները ուժի կիրառման միջոցով իարկանացնելու համար»:

Նա դժվարացավ ասել թե ինչպիսին կլինի խաղաղապահների՝ ի դեմս ՌԴ-ի  դերակատարությունը իրավիճակի հանգուցալուծման հարցում:

Արցախում և հայաստանում պատերազմից հետո և այս փուլումոր ոշակի ակնկալիք կար, որովհետև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը նպատակ ուներ ապահովելու արցախցիների անվտանգությունը, բայց ժամանակը և հատկապես այսօրվա իրադարձությունները ցույց են տվել, որ այդ ֆունկցիան որևէ ձևով իրացված չէ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ  առաջիկա ժամերին պարզ կլինի միջնորդների ջանքերը:


Դիտել NKR, TOP, Արցախ 24, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն