Գլխավոր » Politics, TOP, Արցախ 24, Լրահոս, Ռուսաստան

Արցախում տեղի ունեցողը ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր քաղաքականության հետևանք է և ՌԴ անատամ քաղաքականության. Զաքարյան

Սեպտեմբեր 19, 2023թ. 21:08

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար:

Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև ՌԴ` վերջին շրջանի անատամ քաղաքականության հետևանք:

Այս պահին, Ադրբեջանը փաստացի անուղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանին:

Կմարսե՞ն արդյոք ռուսները Ադրբեջանի այս հարվածը, թե ոչ, դեռ պարզ չէ:

Արցախի սահմաններում ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ պաշտոնական Երևանը լռում է:


Դիտել Politics, TOP, Արցախ 24, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն