Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Մի խոսիր աշխարհ, սկսիր գործել, մի եղիր կույր ». Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

Սեպտեմբեր 19, 2023թ. 21:49

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը անգլերեն տեսաուղերձ է հղել  միջազգային հանրությանը՝ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի  մոտից:

Նա բարձրաձայնել է քաղաքացիական բնակչության եւ զինվորականների շրջանում վիրավորների ու զոհերի մասին; Նշել է, որ վիրավորների թվում 11-ը երեխաներ են, 2 զոհերից մեկը եւս երեխա է: «Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում է սկսել, կրկին մեր ժողովուրդը ցեղասպանության, շրջափակման եւ սովահարության վտանգի մեջ է»,-նշել է Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը արյունալի ցեղասպանություն է իրականացնում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը, միջազգային կառույցներին վերջ դնել հայերի նորօրյա ցեղասպանությանը. «Մի խոսիր աշխարհ, սկսիր գործել , մի եղիր կույր»:


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն