Գլխավոր » NKR, TOP

Արցախում ցեղասպանություն է. այս պահին ինչո՞վ կարող է մեզ օգնել Հայաստանը, հայերը. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Սեպտեմբեր 19, 2023թ. 22:56

Արցախի նախկին ՄԻՊ արտակ Բեգլարյանը հանդես է եկել կոչով` ուղղված ՀՀ իշխանությանը, հայ ժոցովրդին` Հայաստանում ու Սփյուռքում:

Կոչը ներկայացնում ենք ստորև.

«Սկսվել է ցեղասպանության արյունալի փուլը:

Այս պահին ինչո՞վ կարող է օգնել Հայաստանը, հայերը:

ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ կողմից ցեղասպանությունը կանաչ քարտ է ստացել: Բոլորը մեզ մղել ու մղում են դեպի ադրբեջանական հպատակեցման, ցեղասպանության, լգիտակցելով, թե դեպի ուր են մղում` դեպի ցեղասպանության

ՀՀ իշխանության կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը, նշաձողը իջեցնելը, ինքնորոշման իրավունքի մասին չխոսելը առիթ են տվել այս երեք ուժերին, որ մեզ մղեն ցեղասպանության: Եվ այստեղ ՀՀ իշխանությունն ունի մեծ անելք` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու` իր ռազմավարական մեծ սխալը ուղղելու համար.


1. ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ անդամ բոլոր երկերն, ծանուցի, որ ցեղասպանություն է տեղի ունենում` Ցեղասպանության Կոնվենցիայի բոլոր կետերով: Ու իր միջազգային պարտավորությունների շրջանակներում առավելագույնն անի Արցախում ցեղասպանությունը կասեցնելու ու Արցախի ժողովրդի անվտանգությնունը պաշտպանելու համար:


2. ՀՀ-ն պետք է հայատարի, որ հաշվի առնելով ցեղասպանական քաղաքականությունը որևէ կերպ չի պատկերացնում Արցախի ժողովրդի հպատակեցումը, իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը Ադրբեջանի լծի ներքո: Հետևաբար, ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի պաշտպանության ու առաջ մղման ուղղությամբ:


3. ՀՀ-ն պետք է անհապաղ դիմի ՄԱԿ ԱԽ-ին` Ֆրանսիայի ու համախոհ երկրների միջոցով հրատապ նիստ հրավիրելու և գործնական, կոշտ բանաձև ընդունելու համար, որտեղ գործնական միջոցներ կկիրառվեն Ադրբեջանի դեմ, այդ թվում` հստալ պատժամիջոցներ, այդ թվում միջազգային ինտերվենցիայի հնարավորություն թե’ անվտանգային, թե’ քաղաքական, թե’ հումանիտար: Քանի որ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներն ընդհանրապես արդեն չեն գործում, նույնիսկ ռազմական առումով չեն գործում:


4. ՀՀ մեր հայրենակիցներին հորդորում եմ բոլոր հնարավոր ձևերով, այդ թվում զանգվածային ակցիարներով, ձեր կամքը դրսևորեք, որ բոլորդ տե’ր եք Արցախի ժողովրդին և ամեն ինչ անելու եք Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար: Եվ հարկադրելու եք ՀՀ իշխանությանը, որ պաշտպանեն Արցախի ժողովրդի իրավունքները, անվտանգությունն ու կասեցնելու ցեղասպանությունը: ՀՀ կարող է դիմել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան` Ցեղասպանության Կոնվենցիայով Ադրբեջանի մասով հստակ որոշում կայացնելու համար:


5. ՀՀ մեր հայրենակիցները կարող են ՄԱԿ-ի 5 մշտական անդամ բոլոր երկրների դեսպանատները շրջափակեն, լրիվ պաշարման ենթարկեն ու պահանջեն գործնական միջոցներ` պաշտպանելու Արցախի ժողովրդին ու կասեցնելու ցեղասպանությունը:


6.Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց երկրներում պետք է իրականացնեն մասսայական ակցիաներ, շրջափակեն կառավարությունները, ԱԳՆ-ները ու պահանջեն գործնական քայլեր, պատժամիջոցներ: Սփյուռքը ունի մեծ ներուժ, որը չնչին մասով է օգտագործվում Արցախի պաշտպանության հարցում:


Սիրելի հայրենակիցներ, այլևս ժամանակ չկա, սա Արցախի վերջի սկիզբն է:
Խնդրում եմ, բոլորդ արեք ձեր առավելագույնը:
Ձեր եղբայրներն ու քույրերը, ձեր զավակները, ձեր մայրերն ու հայրերը մորթվում են այստեղ:
Ձեր հայրենիքն ու արժանապատվությունը մոթվում է այստեղ:
Ձեր անվտանգությունն ու ինքնությունը մորթվում է այստեղ, և դուք լռո՞ւմ եք այդտեղ:
Խնդրում եմ կանգնեք ու պահանջեք աշխարհից և ՀՀ իշխանությունից` անել առավելագույնը:
Հաջորդ ցեղասպանությունը լինելու է Հայաստանում:
Ի զեն, ի կոչ, ի գործ:
Մի’ եղեք կույր»:


Արտակ Բեգլարյան


Դիտել NKR, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն