Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն. Վազգեն Մանուկյան
Սեպտեմբեր 20, 2023թ. 00:59
Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել:
Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ: Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ բերել, արդարացումներ գտնել: Բայց ինքը հետեւողականորեն կատարում է այն ծրագիրը, որն իր առջեւ դրված է:
Այսինքն, դատարկել Արցախը արցախահայությունից: Իսկ Հայաստանի ծրագիրը հետեւողականորեն նահանջելն է: Կորցնելու ենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը:»
aravot.am












