Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

«Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը

Սեպտեմբեր 20, 2023թ. 15:01

Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը:

«Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա:

«Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի՝ որպես պետության, հայերի՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես է պատվիրել Տերը։ Եվ հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները, իրենց անդրծովյան հովանավորների հետ միասին, կուղարկվեն դժոխք»,-ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը։

Նախօրեին, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին, Մեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին. նա, ըստ Մեդվեդեւի, փորձել է պատերազմում իր անշնորհք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, հրաժարվել իր երկրի տարածքի մի մասից և սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկելով Մոսկվայի թշնամիների մոտ։ «Գուշակիր, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», հռետորական հարց էր ուղղել Մեդվեդևը՝ չճշգրտելով երկիրը և չնշելով նրա առաջնորդի անունը։

«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե ​​որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես պատվիրեց Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։


Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն