Գլխավոր » NKR, TOP, Լրահոս

Հայ իրականության մեջ այլևս գոյություն չունեն քաղաքական միտք, քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ․ Հայր Ասողիկ

Սեպտեմբեր 20, 2023թ. 15:05

Հայ իրականության մեջ այլևս գոյություն չունեն քաղաքական միտք, քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ. այս բոլորն այլևս մեռյալ են և շպրտված աղբանոց: Արգահատելի եք դուք բոլորդ, անխտիր, որ երբևէ եղել եք Հայոց պետության ղեկավար կազմում. Ձեր խղճուկ անձերն առավել դասեցիք Պետությունից, Հայրենիքից և Ազգից:

Այո, Աստծո հրաշք զորությամբ Հայքը հառնելու է, ես հավատում եմ իմ Տիրոջ սուրբ խոսքին, և այդ ժամանակ դուք ջնջված եք լինելու Հայոց տարեգրության մատյանից:

Իսկ Ամենակալ Աստծո արդար դատաստանը դեռ առջևում է. հատուցումն այս ամենի ահե՛ղ է լինելու:

Հայր Ասողիկ Կարապետյան


Դիտել NKR, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն