Գլխավոր » TOP, Լրահոս, Ռուսաստան

Հույս ունեմ, որ որ Ղարաբաղում խնդիրը կտեղափոխվի խաղաղ հուն. Պուտին

Սեպտեմբեր 20, 2023թ. 15:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը կկարողանան տեղափոխել խաղաղ հուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ընդգծել է ՌԴ նախագահը։


Դիտել TOP, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն