Գլխավոր » NKR, TOP, Լրահոս

նիկոլը իր հանձնառության մի մասը կատարեց՝ մեզ ու Արցախը հանձնեց ՀԱՅԻ ոխերիմ թշնամուն. Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 21, 2023թ. 00:42

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տելեգրամյան իր էջում գրում է.

«Արցախից դուրս «շունչը պահած» հետևողներին, հոգեպես Արցախի հետ «գտնվողներին», մեզ «սիրող» ու ատողներին, մեզ ՀԱՅ չհամարողներին, Արցախը Հայրենիք կամ չհայրենիք համարողներն, նիկոլ պաշտող ու նիկոլին ատողներին…ասեմ, որ մենք կանք, թե չկանք այլևս կարևոր չի, բայց իմացե՜ք ու չհամարձակվեք՛ հակառակվել. նիկոլը իր հանձնառության մի մասը կատարեց՝ մեզ ու Արցախը հանձնեց ՀԱՅԻ ոխերիմ թշնամուն (հանձնառության շարունակությունն ինքներդ գուշակեք):

Ցավո՜ք հայե՛ր, Արցախից դուրս ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Շատերիդ աչքերը կուրացան՝ մեզ չտեսաք, շատերիդ ականջները խլացան՝ մեզ չլսեցիք, շատերդ սրտերը քարացան՝ մեզ ուրացաք…հա, մի անհանգստացեք մենք «լավ» ենք, մենք մեր Արցախում ենք..


Դիտել NKR, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն