Գլխավոր » Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական ու մնայուն խաղաղություն ու լուծումներ. Մեծ Բրիտանիա

Սեպտեմբեր 22, 2023թ. 00:23

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։

Միացյալ Թագավորության արտաքին հարաբերությունների նախարարն իր ելույթում հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ ժողովուրդը։ «Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։

Մեր գործընկերներից շատերի հետ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացող հետագա գործողություններից եւ վերադառնալ երկխոսության։

Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական ու մնայուն խաղաղություն ու լուծումներ։ Ուստի, հիմա շատ կարեւոր է վերսկսել բանակցությունները ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ»,- հայտարարեց նա։

Ըստ նրա՝ ՄԹ-ն ողջունում է երեկ հայտարարված հրադադարը եւ կոչ է անում կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնությանը եւ երկխոսություն ծավալել։


Դիտել Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն