Այս իշխանությունները ուղղակի թալանեցին մեզնից մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը. Լևոն Քոչարյան
Սեպտեմբեր 22, 2023թ. 00:54
Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Ցուցարարների մեջ է Լեւոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ այս գործողություններով հաջողության կհասնե՞ք, հատկապես, որ երկու անգամ նման փորձ եղավ՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու բանալին առաջին հերթին մարդկանց վճռականությունն ու կամքն է: Եթե դա լինի, հաջողություն էլ կլինի: Ես անում եմ այն, ինչով կարող եմ օգտակար լինել»: Լրագրողների հարցին՝ սպասո՞ւմ էիք, որ Արցախն այս օրի կլինի՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ո՞վ կմտածեր: Այս իշխանությունները ուղղակի թալանեցին մեզնից մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը»:












