Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին դուրս բերել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը
Սեպտեմբեր 22, 2023թ. 01:37
Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», – նշել է նա։













