Գլխավոր » Politics, Լրահոս

Ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ.Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 22, 2023թ. 02:25

Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամվոր Իշխան Սաղաթելյանը:

«Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ:

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։

Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու։

Հ․Գ. Փաստաբանները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այցելում են ոստիկանական բաժանմունքներ»։


Դիտել Politics, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն