Մի պատգամ ունեմ, փրկե’ք Հայաստանը, փրկե’ք անհայրենիքներից. Մետաքսե Հակոբյան
Լրագրող, «Մենք» հաղորդաշարի հեղինակ Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հրապարակում եմ Արցախի պատգամավոր, հայրենասեր, մեր հրաշք հայուհի Մետաքսե Հակոբյանի` ինձ ուղարկված ձայնային հաղորդագրության հետևյալ խոսքերը:
«Արցախում կատարվողն աննկարագրելի է…
Ֆիլմեր կան, որտեղ պատկերվում է աշխարհի վերջը` այդպես է այսօր Արցախում:
Ծանր է, շա~տ ծանր է Արցախում, մեռած ենք Արցախում…
Մի պատգամ ունեմ` Արմինե, պահեք Հայաստանը, փրկեք Հայաստանը…
Սա տեսնելու բան չէ, սա լինելու բան չէէէ:
Փրկեք Հայաստանը:
Փրկեք անհայրենիքներից…
Գոնե էդ մի պատառիկը փրկեք:
Ես չգիտեմ մեր ճակատագիրը ո~նց է լինելու….
Պահեք իմ ապուպապերի Երևանը:
Փրկեք Հայաստանը….»
Հ.Գ. Ու թող մեր սիրելի հայուհու խոսքը հնչի որպես ՊԱՏԳԱՄ ` ուղղված ամեն հայի:
Պիտի պայքարենք` հանուն Արցախի, հանուն մեր հզոր Արցախցիների, հանուն Հայաստանի:












