Թուրքիան անհամբերությամբ սպասում է Սարգսյան–Ալիև հանդիպմանը
Հոկտեմբեր 6, 2009թ. 11:36
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եվրոպական մի շարք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստան -Թուրքիա հարաբերություններին, միաժամանակ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ըստ նրա` Քիշինևում կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացումը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացին: Գյուլը կարևորել է այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները սկսել են դուրս գալ սառեցված վիճակից և հույս հայտնել, որ այն առաջ կշարժվի:
Armar.am












