Գլխավոր » Society, Լրահոս

Սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների» որտեղի հերոսները լինելու են քաղաքական այն գործիչները, որոնք խանգարում են իշխող ուժին

Սեպտեմբեր 24, 2023թ. 01:00

Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Արհեստական բանականությունը և նեյրոցանցերը անվերադարձ փոխելու են «ճշմարտության և իրականության» ընկալումը մարդկանց մոտ: Այսօր արդեն նեյրոցանցերի միջոցով կարելի է այնպիսի ճշգրիտ ձայն ու մարդկային ժեստիկուլյացիա ստանալ, որ 99%-ը չի տարբերի կեղծիքը: Փորձնական արդեն մի անգամ արվել է ու անողները հաջողել են: Ըստ այդմ սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների», կամ «տեսակոմպրոմատների», որտեղի հերոսները լինելու են քաղաքական, կամ հանրային այն գործիչները, որոնք խանգարում են իշխող ուժին:

Հ.Գ. Պետության հանրային կյանքի անվտանգային այս հատվածի ապահովումը նույնպես «փառահեղ» վարի է տալու այն հզոր կառույցը, որը վերջին 5 տարիներին ունեցել է 6 ղեկավար և հազար ու մի անվտանգային «պռավալ», ինչից հետո նրանցից ոչ մեկ ամոթից գետինը չի մտել»։


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն