Գլխավոր » Analitika, Regions, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր և մանր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում

Սեպտեմբեր 24, 2023թ. 01:39

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է.

«Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ:

Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորման ուղղությամբ: Եթե լինենք ավելի հստակ, ապա Մոսկվան հայտարարեց Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիան Իրան արտահանելու մասին՝ արդեն նշված լոգիստիկայով:

Առանձին անդրադարձել եմ Շուլգինովի հայտարարության գեոքաղաքական ու գեոտնտեսական կողմերին: Այժմ պարզապես փաստեմ, որ Բաքուն պաշտոնապես հերքում է նման սցենարի իրագործումը, որով Հայաստանը կարող է ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ հաղորդակցություններին: Արձագանքը շատ կոշտ է և ունի հետևյալ բովանդակությունը. Հայաստանը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրի մասնակից երբեք չի հանդիսացել, ուստի Շուլգինովի հայտարարությունը խիստ վաղաժամ է ու, մեծ հաշվով, անհիմն:

Սա է ՀՀ պսևդո-իշխանությունների խոստացած ապաշրջափակումը: Վստահեցնում եմ, որ նույն պատկերն ենք ունենալու նաև մնացած բոլոր ուղղություններով:

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր և մանր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում»:


Դիտել Analitika, Regions, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն