Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Պարզ մանիպուլիացիա է ու իշխանական պրոպագանդա

Սեպտեմբեր 23, 2023թ. 20:01

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Պարզ մանիպուլիացիա է իշխանական պրոպագանդայի ու արցախյան իրենց կամակատարների էն քարոզը, որ Արցախի նոր նախագահի ընտրության պատճառով է սկսվել ադրբեջանական վերջին էսկալացիան։

Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել ընդամենը երկու շաբաթ առաջ, իսկ թե երբվանից են սկսվել ադրբեջանական զորաշարժերը մեր սահմանների ուղղությամբ, քանի ամիս շարունակ են ադրբեջանցիները տարբեր բորտերով սպառազինություն ներկրել Թուրքիայից, Իսրայելից ու այլ երկրներից, քանի զորավարժություններ անցկացրել մեր քթի տակ, և իրականում ինչ պատճառաբանությամբ սկսել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունները, մենակ ես չէ, որ պետք է ասեմ, ուղղակի գուգլեք ժամանակագրությունը։ Մնացյալը մեկնաբանություններ ու լոլոներ են։

Պատմությունը դաժան է, փաստերի ֆիքսումն` առավել ևս։

Մեկ էլ հա` Բաբայան Սամվելի անձի շուրջ էդքան միֆեր ու փուչիկներ մի փչեք էլի, վերջիվերջո էտ փչած փուչիկը վաղ թե ուշ, մի օր տրաքելու է։ Երանելի ավարտ խոստացող փրկչի կերպարը էս իշխանությունների հերթական հեքիաթն է, որին կարող են հավատալ մենակ երեխաները…..»:


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն