Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս

Թեհրանում դավադրություն է կանխվել, 28 ահաբեկչներ ձերբակալվել են

Սեպտեմբեր 24, 2023թ. 20:54

Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկացրել է Թեհրանում 30 միաժամանակյա պայթյունների իրականացման նպատակով դավադրության կանխման և երկրի տարբեր նահանգներում 28 ահաբեկչի ձերբակալման մասին, հաղորդում է ԻՐՆԱ-ն:

 «Վերջին օրերին Թեհրանի, Ալբորզի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում մի շարք միաժամանակյա գործողությունների ընթացքում Իրանի հետախուզական ուժերը գրոհել են բնակելի շենքերում գտնվող ահաբեկիչների մի քանի քնած բջիջների և նրանց խմբերի վրա և ձերբակալել այս ահաբեկչական ցանցի 28 անդամի»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նախարարությունը նաև նշել է, որ ձերբակալված հանցագործները կապված են եղել ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման հետ, իսկ նրանցից ոմանք նախկինում կապված են եղել Սիրիայի կամ Աֆղանստանի, Պակիստանի և Իրաքյան Քրդստանի թաքֆիրների հետ։

Հաղորդվել է նաև, որ բնակելի շենքում ահաբեկիչների խմբի  ձերբակալման գործողություններից մեկի ժամանակ վիրավորվել է հետախուզության երկու աշխատակից։

Ահաբեկիչներից առգրավվել են մեծ քանակությամբ ատրճանակներ, հրացաններ, պայթուցիկ սարքեր և կանխիկ գումար։


Դիտել Regions, Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն