Գլխավոր » NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը. Բաբայան

Սեպտեմբեր 24, 2023թ. 21:17

Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ  կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։

«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խայտառակություն հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասել է Բաբայանը։ «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր ճակատագրի համար, մի օր պետք է պատասխան տան Աստծուն իրենց մեղքերի համար»:

Reuters-ի լրագրողները Հայաստանին սահմանամերձ Կոռնիձոր գյուղի մոտ տեսել են մի քանի խոշոր մեքենաների մուտքը Հայաստան։ Վարորդներից մեկն ասել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղից են։


Դիտել NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն