Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. փաստաբան
Սեպտեմբեր 24, 2023թ. 21:21
Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Ավելի վաղ նրա փաստաբանը հաղորդել էր, որ քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։












