Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության լուծարման ակտը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ. սա ֆիքսենք

Սեպտեմբեր 29, 2023թ. 00:07

Նաիրա Կարապետյանը գրում է.

«Միայն մեկ բան ասեմ – Արցախի Հանրապետության լուծարման ակտը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ: Սա ֆիքսենք ու եզրակացություն անենք:

Նաև՝ եթե Արցախի Հանրապետության գոյությունը կարևոր չլիներ, ճանաչված չլիներ, գործոն չլիներ, այդ փաստաթղթի անհրաժեշտություն թշնամու համար չէր լինի:

Եվ երրորդ – եթե Հայաստանը որևէ բան չստորագրի հիմա, ինչը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, մենք դեռ ունենք հնարավորություն:

Հ.Գ. Ծանր է, անտանելի ծանր է, երբ քեզանից բնաջնջելու սպառնալիքի տակ խլում են հայրենիքդ»։


Դիտել NKR, TOP, Արցախ 24, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն