Գլխավոր » NKR, TOP

Երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել և Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը

Հոկտեմբեր 1, 2023թ. 21:48

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել և Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը։

Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատևել։

Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։

Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։

Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռացումն այլևս բարոյական հարց է դառնում։

Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք, որքան ադրբեջանցի ղեկավարները՝ հումանիզմի»։


Դիտել NKR, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն