Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ո՞վ կցանկանար լքել իր տունը՝ թողնելով իր բիզնեսները Ադրբեջանի ղեկավարությանը, եթե դա չլիներ էթնիկ զտում.Գեւ Օրկյան

Հոկտեմբեր 1, 2023թ. 21:53

Բրիտանացի շոումեն Գեւ Օրկյանը բարկացած է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունից, թե իբրեւ արցախցիներին ոչ ոք չի ստիպել լքել իրենց տները։

«Ո՞վ կցանկանար լքել իր տունը՝ թողնելով իր բիզնեսները Ադրբեջանի ղեկավարությանը, եթե դա չլիներ էթնիկ զտում։ Միայն ի՞նձ է թվում, թե՞ սա, իսկապես, ամենամեծ հիմարությունն է, որ կարելի է լսել։ Բայց սա ամենը չէ․ աշխարհի ղեկավարները նստել ու ականատեսն են լինում հայերի այս ցեղասպանությանը։ Արժեքավոր հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, տաճարներ․․․ ոչնչացվում են այս բարբարոսների կողմից, որոնք խլում են հայ ժողովրդի հարուստ ժառանգությունը։ Սա այն է, ինչ նրանք արել են նաեւ 1915-ին, բայց հայերը կան ու տարեց տարի փորձում են ստեղծել նոր Հայաստան։

Ալիեւի քաղաքականությունը ցեղասպանություն է ու ավերածություններ»,-ինստագրամյան իր էջում հրապարակած նոր տեսանյութում ասում է Օրկյանը։ Իսկ ադրբեջանցի այն զինվորներին, որոնք ադրբեջանական դրոշն են տեղադրում հայկական պատմական հուշահամալիրների վրա, Օրկյանը խորհուրդ է տալիս զուր չտանջվել,-«Այդ քայլով դրանք ձերը չեն դառնում։ Մեր պատմությունը չափազանց խորն է ձեր ավերածություններին դիմակայելու համար»։


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն