Գլխավոր » NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ մեր գերակայությունը։

Հոկտեմբեր 3, 2023թ. 00:42

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար, անկախ նրանից, որ Արցախը հայաթափվել է։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրի հետևյալ իրողությունները․ Արցախի Հանրապետությունը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Արցախի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։

Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը, ուստի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո։ Անկախ ՀՀ գործող իշխանությունների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից ու վերապահումներից, մենք պահանջում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությամբ։ Վերստին հայտարարում ենք, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ մեր գերակայությունը։


Դիտել NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն