Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է. Լավրովը

Հոկտեմբեր 3, 2023թ. 00:50

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ պիտի փնտրեն իրենց գործընկերների շրջանում, ապա դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,-ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ  այն կապերը, որոնք դարեր ի վեր գոյություն են ունեցել ռուս և հայ ժողովուրդների միջև, չեն խաթարվի:


Դիտել Politics, TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն