ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ
Հոկտեմբեր 3, 2023թ. 02:33
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: ՄԱԿ-ի «միսիոներական» առաքելության, միջազգային իրավունքի «գերբնական» ուժի մասին խոսողներն ո՞ւր են, չե՞ն ուզում պարզաբանել, թե ինչու միջազգային հանրությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:
Չնայած մեր, այսպես կոչված, արևմտամետներն այնքան ցինիկ են, որ կարող են պնդել, թե Կոսովոյի տարբերակին կարելի է հասնել հենց այս ճանապարհով»:












