Գլխավոր » Videos, Լրահոս, Տեսանյութեր

ՀՀ իշխանության մեղքով վտանգված է Հայոց պետականությունը. ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը քաղաքական պայքար է սկսում

Հոկտեմբեր 5, 2023թ. 02:09

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քիչ առաջ հանդես է եկել կոչով, որում նա հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը ստիպել է իրեն քաղաքական պայքար սկսել: Նա կոչ է անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին` համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018թ. հեղափոխությունից հետո մինչև 2021 թվականը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, 2021թ. ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը եղել է Յակաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թվականի հուլիսի 20-ին Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։


Դիտել Videos, Լրահոս, Տեսանյութեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն