Թե մինչև ո՞ւր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով, դժվար է ասել. Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 11, 2023թ. 17:49
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ իշխանության բռնաճնշումների հետևանքով կալանքի տակ հայտնված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Շուրջ 2 տասնյակ կալանավորված անձանց տեսակցությունն էլ իշխանությունը փակել է: Թե մինչև ուր են գնում մարդ բռնելով կամ բռնության ենթարկելով, դժվար է ասել, բայց որ սրանք իրենց վերջին «զենքերն» են օգտագործում, արդեն ակնհայտ է:












