Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև.Կոլոննա

Հոկտեմբեր 11, 2023թ. 22:57

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։

Այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է, հավելել է նախարարը։

«Բոլորն էլ հասկանում են Մերձավոր Արևելքի ճգնաժամի լրջությունը, բայց պետք է նաև դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում: Այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը Լեռնային Ղարաբաղից, սա չափազանց ծանր հանցագործություն է, որին չի կարող չհետևել հակազդեցությունը»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ նրան մնում է միայն հետևելով վարչապետ Էլիզաբեթ Բորնին կրկնել, որ «ոչ մի երկիր Հայաստանի համար այնքան չի անում, որքան Ֆրանսիան»։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը հնարավոր է գտնել միայն բանակցությունների միջոցով, և խաղաղությունը պետք է լինի արդար և երկարաժամկետ,-հավելել է նա։

Այդ իսկ պատճառով Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում, որ զիջումներ չլինեն միջազգային իրավունքին, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հարցում։


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն