Դուք կալանքով չեք կոտրի Տաթևին ու մեր տեսակը
Հոկտեմբեր 17, 2023թ. 22:51
Տաթևի ինքնազգացողությունը վատացել է, Տաթևը ուշագնաց է եղել, Տաթևը` Օմարի արծիվ Գևի քույրը, հայրենասեր կինը, երկու անչափահաս երեխաների մայրը այսօր նիկոլի կալանավայրում է և ինչու՞, ինչի՞ համար որովհետև Տաթևը ուզում է ունենալ Արցախ որտեղ ծնվել են իր երեխաները, որո հետև Տաթևը չի ուզում մեռնել գաղթի ճամփեքին, որովհետև Տաթևը սիրում է իր երկիրը, իր հայրենիքը։
Դուք կալանքով չեք կոտրի Տաթևին ու մեր տեսակը, դուք մեզ չեք պատասխան տալու Տաթևի առողջականի վատթարացման համար դուք Գևին եք պատասխան տալու, դուք Տաթևի երեխաներին եք պատասխան տալու։
Անահիտ Մութաֆյան
դերասանուհի












