Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն. Վահե Մակարյան

Հոկտեմբեր 21, 2023թ. 21:44

Լրագրող Վահե Մակարյանը տելեգրամային իր ալիքում քիչ առաջ լուսանկար է հրապարակել և գրել.

«Քիչ առաջ Երևանի կենտրոնում բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, իսկ նրանց հետևից համեմատաբար ավելի զուսպ վիճակում ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հատկապես ուրախ էին Սյամոն ու Անդոն: Հավանաբար ամփոփում էին երեկվա իրենց կազմակերպած ցույցերի արդյունքները»:

Լուսանկարի տակ նա գրել է.

«Էս էլ Սյամոն, Անդոն ու Գուգոն Երևանի կենտրոնում, շատ ուրախ, ասել-խոսելով զբոսնելիս… Դե, Արցախը հանձնել են, եղանակը լավ ա, իրենք էլ Երևանի կենտրոնում են, ոչ թե Բաքվի բանտում, երեկվա միտինգն էլ իրենց սրտով ոնց պետք ա անցել ա, այսինքն` ժպտալու և ուրախանալու առիթ հաստատ կար:

Հ.Գ. Խաչատրյան Արմենը ևս նրանց հետ էր, ուղղակի կադրից դուրս է մնացել, որովհետև մեր անցնելու պահին մի քիչ հետ էր նրանցից»:


Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն