Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում. Շարմազանով

Հոկտեմբեր 29, 2023թ. 00:37

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։ Նայեցի Սամվել Շահրամանյանի հարցազրույցը:

Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։

Հասկանում եմ ե՛ւ ռիսկերը, ե՛ւ մարտահրավերները։ Չէի էլ ակնկալում, որ նա Չապաևի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։

Բայց… Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու, աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։

Փաստորեն «անընդունելի է, որ արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին»։ Դե «մի քաղաքականացրեք», ի՞նչ ասեմ։

Կիսատություն կար մի տեսակ. հարցազրույցն ամբողջական կլիներ, եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

Ով ինչ ուզում է ասի. փաստ է մի բան՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եւ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Ովքեր այլ բան կպնդեն, կամ նիկոլիստ են, կամ քաղաքական անմեղսունակ, կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ։


Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն