Զսպվածություն ենք ցուցաբերում, որ մեր ակտիվությամբ չվտանգենք նաև Հայաստանի Հանրապետությունը. Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե պնդում կա, որ դուք անվտանգ հասել եք Երևան հստակ առաքելությամբ` շարունակել մաս դառնալ ավերիչ գործողություններին Երևանում: Ինչի՞ մասին է խոսքը: Շահրամանյանն ասել է.
-Դա կեղծ թեզ էր, ես հոկտեմբերի 6-ին հասնելով Երևան այցելել եմ Արցախի ներկայացուցչություն, խորհրդակցություն եմ անցկացրել մեր պատասխանատուների մասնակցությամբ ու հայտարարել, որ մեզ համար հիմա կարևոր է մեր բանկչության սոցիալական ապահովումը, որ մեզ համար անընդունելի է, որ մենք մասնակցենք Հայաստանում անցկացվող քաղաքական գործընթացներին ու հորդորել եմ ցուցաբերել զսպվածություն, լրատվամիջոցներում չքննարկել որոշակի հարցեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել ՀՀ համար: Եվ դա էր պատճառը, որ մենք ցուցաբերում ենք զսպվածություն, որ մեր ակտիվությամբ չվտանգենք նաև ՀՀ-ն», ասել է Շահրամանյանը:












