Գլխավոր » Լրահոս

Իմ վրա ոչինչ չի ազդում ու չի ազդելու. Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 29, 2023թ. 20:41

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է` ամեն բան ճիշտ է անում:

«Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառնալիքներ էին հնչեցնում իմ անձի, իմ անվտանգության վերաբերյալ, դեռ չեն հասկացել, որ դա իմ վրա չի ազդում ու չի ազդելու: Եթե ազդեր՝ ես հիմա ես չէի լինի, իսկ դուք ձեր ծակերում թաքնված չէիք լինի:

Ի դեպ, ասեմ, որ հակառակը՝ որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում, կարծես, ազդակ լինի, որ հարվածս հասել է նպատակակետին և մրմուռը ձեզ հանգիստ չի տալիս:

Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոր-նոր եմ սկսում»,- «Տելեգրամ» իր ալիքում գրել է Սիմոնյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն