Թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ վայր մի գցիր
«Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները: Դա ռեալ, առարկայական վտանգ չի ենթադրում»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանն ու ԱԱԽ քարտուղարի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը:
Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին ասացին, թե սահմանի բացմամբ չկա որևէ տեսանելի խնդիր` ազգային անվտանգության առումով: Ռ. Մխիթարյանը նկատեց, թե. «Մենք պարտավոր ենք գնալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»,- միաժամանակ հավելելով, որ պետք է լինենք շատ զգուշավոր և խիստ չափավոր. «Դիվանագիտության մեջ շատ են չերևացող խութերը և դրանք պետք է կարողանալ շրջանցել:
Ընդգծվեց հետևյալ միտքը, թե թուրքերի հետ բարեկամ պետք չէ լինել, ուղղակի հարևանի հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ:
Armar.am












