Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը գաղտնալսում է ՀՀ քաղաքացիներին, իսկ ԱԱԾ-ն քննություն չի նախաձեռնում

Նոյեմբեր 7, 2023թ. 22:29

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ «Պեգասուս» ծրագրով…

Իսրայելական «Պեգասուս» (Pegasus ) լրտեսական ծրագրով Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու և գաղտնալսելու փորձերը ՀՀ իրավապահների կողմից, օրենքով սահմանված կարգով, իրավական գնահատականի չի արժանացել, անգամ վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին գրում «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ «Պեգասուս» ծրագրով հարձակումների մասին։ Նման ահազանգեր ՀՀ քաղաքացիները՝ հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները ստանում են բազմիցս։ Հայտնի է ավելի քան 20 անձանց գաղտնալսման մասին։ Ընդ որում, գաղտնալսումներն իրականացվում են նաև Ադրբեջանից։ ԵԽԽՎ թիվ 2513 բանաձևում նշվել է Ադրբեջանի կողմից ՀՀ առնվազն 12 գործչի գաղտնալսելու մասին, արձանագրվել, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրն Ադրբեջանի կողմից որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ է: Այլ խոսքով՝ Ադրբեջանը դա կիրառում է որպես կիբերզենք։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե ԱԱԾ-ում քանի քրեական վարույթ է նախաձեռնվել վերոնշյալ ծրագրով ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ պետական, քաղաքական, հանրային գործիչներին գաղտնալսելու կամ գաղտնալսման փորձերի դեպքերի առթիվ, քանի անձ է տուժող ճանաչվել և արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիների գաղտնալսման դրվագով, սակայն, ինչպես պարզվեց՝ ոչ․ հանրային, քաղաքական գործիչների գաղտնալսումների դեպքերը նաև, Ադրբեջանի կողմից, բացահայտելը, ՀՀ ԱԱԾ օրակարգում չկա՝ կամ հրահանգ չկա բացահայտելու, կա՛մ հրահանգ կա՝ չբացահայտելու։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարցմամբ նշված հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթ չի իրականացվում»,- նշված է ԱԱԾ պատասխանում։


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն