Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Լինելո’ւ է

Նոյեմբեր 11, 2023թ. 20:49

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը գրում է.

«Համացանցին հետևելով` տեսա, որ մեզանում կան մեծաթիվ տնատեր-բոռեր, որոնք օգտվելով արցախցիների դժբախտությունից` հարստանալ են ձգտում աստղաբաշխական վարձագումարներով : Միաժամանակ տեսա նաև սրտացավ մարդկանց, ովքեր իրենց հնարավորության սահմաններում օգնում են դժվար վիճակում հայտնված իրենց, շատ դեպքերում անծանոթ, ազգակիցներին: Եվ ակամա հիշեցի այս հին գրառումս, որն իրականացնել է պետք հնարավորինս շուտ:

ԼԻՆԵԼՈՒ՛ Է

12 Մայիսի 2014 թ.

Վերջին տարիներին սոցիալական ցանցերում իրականացրած «պեղումներս» ամփոփելով, պիտի նկատեմ, որ հազար տարում ձևավորված ձևախեղված մեծաթիվ հայերի կողքին մեր ժողովուրդն ունի հրաշալի մարդկանց մի մե՜՜՜ծ աստղաբույլ՝ ցրված աշխարհով մեկ: Նրանք ամեն մեկը մի մարգարիտ են իրենց հոգու մաքրությամբ, վեհությամբ, մարդ լինելով, որից դժվար թե ուրիշ ազգերի մեջ լինի: Մեզ ընդամենը մնում է մի թել (գաղափար) գտնել ու մի արհեստավոր (առաջնորդ, առաջնորդների խումբ), ով այդ մարգարիտներն ի մի բերելով ՝ հրաշք կգործի՝ մեր ազգը վերականգնելով:


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն