Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Ստացվում է, Մոսկվան է փրկել Նիկոլի իշխանությունը. Գագիկ Համբարյան

Նոյեմբեր 11, 2023թ. 21:05

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Անդրանիկ Միհրանյանը բացահայտել է, թե ո՛վ է 2021 թ-ի փետրվարին փրկել Նիկոլի իշխանությունը:

Մինչ Ռուսաստանը տարբեր ձևաչափերով իր դժհոհությունն է ցույց տալիս Նիկոլից, նույն ռուսաստանցի մերձպուտինինյան շրջապատի հայտնի քաղաքական գործիչները և վերլուծաբանները բացահայտում են, թե ո՛վ է տարբեր ժամանականերում փրկել և օգնել Նիկոլ Անհողին պահել իր անիծյալ հակահայ իշխանությունը…

44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՌԴ նախագահ Պուտինը հարցազրույց տալով “ՌՈՍԻԱ 24” հեռուստաալիքին հայտարարել էր, որ Նիկոլը դավաճան չէ և արել է մաքսիմալն այդ իրավիճակում… Պուտինի այդ հայտարարությունը ցնծություն առաջացրեց քայլիստների մոտ և փրկեց Նիկոլի իշխանությունը…

Օրեր առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բացահայտ ասեց, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ արել, որ Նիկոլը պահպանի իշխանությունը, քանի որ Ռուսաստանին նոր “ռազմաճակատներ” պետք չեն…

Իսկ այսօր ԶԼՄ-ներում Անդրանիկ Միհրանյանի՝ “Ռուսաստանի գլխավոր երեք սխալները հայկական հարցում” վերլուծականում բացահայտվում է, որ 2021 թ-ի փետրվարի վերջին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի՝ Նիկոլի և նրա կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո իր “սև գործը” արել է ՌԴ ԶՈՒ ԳՇ-ն՝ արգելելով մեր զինվորականներին Նիկոլին հեռացնել իշխանությունից…

Ստացվում է, կրկին Մոսկվան է փրկել Նիկոլի իշխանությունը…

Գոնե այսքանից հետո Մոսկվայում պապանձվեն ու վերջ տան Նիկոլից դժգոհելը…


Դիտել Politics, TOP, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն