Գլխավոր » Politics, Regions, TOP, Ադրբեջան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում

Նոյեմբեր 21, 2023թ. 22:09

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ առաջիկայում բանակցություններ սկսելու այս առաջարկը դրական արձագանք կստանա։


Դիտել Politics, Regions, TOP, Ադրբեջան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն