Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Նոյեմբեր 29, 2023թ. 01:19

Լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է. ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։

«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- ասել է Խաչատուրյանը։

Հարցին, թե Հայաստանը ինչպես է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանեց` այդ հարցը արդեն քննարկվում է։

Նա չհամաձայնեց լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն։

«Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»,- ասել է նա։

Լրագրողի ճշտող հարցին` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը, նա պատասխանել է. «Թող վերցներ»։


Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն