Գլխավոր » Politics, Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանը պատրաստ է բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ

Նոյեմբեր 30, 2023թ. 23:33

Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:

Բաղերին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Մոհամմադ Բաղերին բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի կառավարության ջանքերը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովն ընդունելու համար:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին ողջունել է երկու երկրի զինված ուժերի համագործակցության բարելավման առաջարկը։

Կողմերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ։


Դիտել Politics, Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն