Գլխավոր » Politics, Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում

Դեկտեմբեր 1, 2023թ. 00:22

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել այդ հանդիպմանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին:


Դիտել Politics, Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն